Դուք իջել եք նավից կրուիզի ընթացքում և «կորել» քաղաքում (էքսկուրսիաներ, շոփինգ, զբոսանք):
Կրուիզային նավում սպասո՞ւմ են արդյոք ուշացողներին։ Չեն սպասում, որովհետև զբոսանավի մեկ ժամ պարապուրդը շատ թանկ արժե: Եվ նրանց, ովքեր առանց զգուշացման ուշացել են, կարող են անգամ սև ցուցակում ներառել, և տվյալ զբոսաշրջային ընկերությունը նրանց այլևս երբեք չի վաճառի իր կրուիզային զբոսաշրջությունների տոմսերը:
Լինում են բացառություններ ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում. օրինակ, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը ուշանում է, ապա նավը առանց իրենց չի հեռանա:
Ամեն դեպքում, յոթ հազարը մեկին չեն սպասում։ ՈՒստի գրագետ պլանավորեք ձեր ժամանակը և մի ուշացեք: