Ծովային կռուիզի համընդհանուր ստանդարտներին համապատասխան՝ կռուիզ տանող կազմակերպությունները արգելում են ծխելը զբոսանավերի բոլոր հասարակական գոտիներում, նավախցերում և նավախցերի պատշգամբներում:
Զբոսաշրջային ընկերությունները ծխելու կանոնների խախտման համար 100-250$ տուգանք են գանձում: Կանոնները հիմնականում տարածվում են նաև էլեկտրոնային սիգարետի վրա։
Star Princess կրուիզային նավի հրդեհից հետո նավախցերում և նավախցերի պատշգամբներում արգելվեց ծխելը համարյա բոլոր կրուիզային նավերում:
Նավախցի պատշգամբում ծխել դեռ կարելի է Holland America Line, AIDA Cruises ընկերությունների զբոսանավերի վրա:
Ծխելն արգելված է բոլոր զբոսանավերի ռեստորաններում, թատրոններում, վերելակներում:
Թույլատրվում է ծխել, այսպես կոչված, «ծխախոտային ակումբներում», որոշ բարերում և տախտակամածի ծխելու բացօդյա հատուկ գոտիներում:
Վերջերս ծովային կռուիզ կազմակերպող ընկերությունները թույլատրում են ծխել կազինոներում՝ միայն խաղացողներին:
Չի թույլատրվում ծխախոտի մնացորդը գցել նավից դուրս. դրա համար ևս տուգանում են:
Առողջ ապրելակերպի համար պայքարում ծովային զբոսաշրջային ընկերությունները տարեցտարի խստացնում են նավի վրա ծխելու հետ կապված պահանջները: Ընկերությունները աշխատում են հաշվի առնել ինչպես ծխող ողևորների, այնպես էլ առողջ ապրելակերպի կողմնակիցների պահանջները: