Կրուիզային զբոսաշրջություն առաջարկող ընկերությունների մեծամասնությունը չեն ողջունում ուղևորների կողմից կռուիզ նավ ալկոհոլ բերելը։ Ալկոհոլը չի ներառվում տոմսի բազային գնի մեջ, քանի որ այն կրուիզի եկամտի հիմնական աղբյուրներից է:
Որոշ կրուիզային ընկերություններ թույլ են տալիս ուղևորներին իրենց հետ վերցնել ալկոհոլի որոշակի քանակ (1-2 շիշ)։
Անվտանգության ծառայությունը գիտի, թե որքան ցանկացողներ կան, ովքեր փորձում են անցկացնել իրենց ալկոհոլը ճամպրուկի մեջ ու մանրակրկտորեն ստուգում է։
Հայտնաբերված ալկոհոլը տանում են առանձին պահպանման վայր և վերադարձնում վերջում՝ նավը լքելիս:
Անգամ նավի Duty Free-ից գնված ալկոհոլը թույլ չեն տա խմեք նավի վրա: Կվերադարձնեն ծովային զբոսանքի ավարտին:
Չնայած արգելքներին, կրուիզային նավ ալկոհոլ անցկացնել հնարավոր է: Փորձը փորձանք չէ. վատագույն դեպքուն այն կվերցնեն և կվերադարձնեն կրուիզի ավարտին:
Ալկոհոլ անցկացնելու ամենաաշխատող տարբերակն է այն դնելը ուղեբեռի մեջ, որը հանձնվում է նստեցման նավահանգստում՝ նախապես ապակե շշերից դատարկելով պլաստիկ շշերի մեջ:
Մի չարաշահեք քանակը: 1-2 լիտրանոց 1-2 շշով կարող եք աննկատ անցնել, սակայն պետք չէ ճամպրուկը գերբեռնել դրանցով: Պատրաստ եղեք, որ եթե ալկոհոլը հայտնաբերեն, ապա ձեր ուղեբեռը կվերցվի, և դուք պետք է մոտենաք ընդունարան, որովհետև ուղեբեռը բացել և շշերը հանել կարելի է միայն ձեր ներկայությամբ: