Ծովային կռուիզ տանող նավերն ավելի հազվադեպ են խորտակվում, քան ընկնում են ինքնաթիռները։ Իսկ ինքնաթիռներն ավելի հազվադեպ են ընկնում, քան վթարներ են պատահում ավտոճանապարհներին։
Ամեն օր օգտվում ենք ավտոմեքենայից կամ հասարակական տրանսպորտից և անգամ չենք էլ մտածում՝ վտանգավոր է, թե ոչ։ Սակայն փաստը մնում է փաստ. կռուիզներ տանող զբոսանավը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից ամենաանվտանգներից է։
Ծովային նավերի կառուցման ժամանակ համաշխարհային զբոսաշրջային կորպորացիաները օգտագործում են գիտական վերջին զարգացումները և ձեռքբերումները՝ ծովաճոճքի կայունացման համակարգ, արբանյակային նավիգացիա և արտակարգ իրավիճակների դեպքում մինչև անվտանգ հեռավորություն «ցանկացած խնդրից հեռու արագ նավարկելու» հնարավորություն:
Այս ամենը թույլ է տալիս ուղևորներին իրենց բավական վստահ զգալ: