Բոլոր կրուիզային նավերը հագեցած են ինտերնետ կապով:
Խոշոր նավերից շատերն ունեն հնարավորություն միանալ ցանցին անմիջապես նավախցում կամ մատուցում են անլար ինտերնետ կապի ծառայություն:
Ցանցին միանալը վճարովի է. մեկ րոպեի համար մոտավորապես 50 ցենտից սկսած: Նրանց համար, ովքեր պլանավորում են ակտիվորեն օգտվել ծառայությունից, նախատեսված է հատուկ փաթեթի ձեռքբերման հնարավորություն. որքան շատ եք օգտվում ինտերնետից, այնքան մատչելի կլինի մեկ րոպեի արժեքը: Նավախցում լինում է ամբողջական տեղեկատվությունը:
Զեղչերի դեպքում որոշ ընկերություններ ներառում են ինտերնետ փաթեթը որպես բոնուս:
Եթե ինտերնետը ամեն րոպե չէ անհրաժեշտ, ապա կարող եք օգտվել անվճար wi-fi կապից, որն առկա է համարյա բոլոր կրուիզային նավահանգիստներում, որոշ առևտրի կենտրոններում և սրճարաններում։
Անցեք հղումով. Զեղչով ծովային կրուիզներ