Ծովային կրուիզներ
Դուբայից և Աբու Դաբիից
Առաջարկում ենք կռուիզ նավով Դուբայից և Աբու Դաբիից մոտ 70 կրուիզների բազայից:
Խորհրդատվության և կրուիզների ամրագրման համար զանգահարեք "Դուբայ Թրավել" տուր կազմակերպություն՝ 055 007 493:
Ուշադրություն. կայքում միայն կրուիզ նավով արժեքներն են: Ավիափոխադրումն ու հյուրանոցում կացությունը ամրագրվում են առանձին:
Փնտրեք կրուիզ և ծանոթացեք գնին ստորև (կամ այստեղ (անգլերեն):
Միայն Էմիրություններից սկսվող ծովային կրուիզներ տեսնելու համար որոնման տիրույթում Порт (Port) դաշտում ընտրեք Абу-Даби (Abu Dhabi) և Дубай (Dubai):
Ինչպես վերևում նշել ենք՝ կայքում միայն կռուիզ նավով արժեքներն են: Ի՞նչ այլ բաղադրիչ ունեն ծովային կրուիզները:
Անհրաժեշտ է հասնել կռուիզի մեկնարկի երկիր և վերադառնալ Հայաստան: Ստացվում է, որ անհրաժեշտ է երկկողմանի ավիատոմս:
Օդանավակայանից չեք կարող գնալ կռուիզ նավ բարձրանալ, քանի որ ավիաընկերությունների և կրուիզային ընկերությունների գրաֆիկները հաճախ չեն համընկնում: Այդ պատճառով, նախքան նավահանգիստ գնալը, 1 օր հյուրանոցային սենյակ ամրագրելու կարիք կլինի: Կռուիզի ավարտին էլ նավից միանգամից օդանավակայան մեկնել չեք կարող. ինչպես նշեցինք՝ ավիաչվերթների ու կրուիզների գրաֆիկների հաընկումը հազվադեպ է: ՈՒստի, 1 օր սենյակի ամրագրման կարիք կունենաք նաև վերադարձից առաջ: Ստացվեց՝ 2 օր սենյակի ամրագրում:
Հյուրանոցից կռուիզի մեկնարկի վայր՝ նավահանգիստ կարող եք հասնել տաքսիով: Սակայն, որոշ դեպքերում շահավետ կլինի տրանսֆեր ամրագրել ձեր տուրիստական ընկերությունում: Տրանսֆերը տեղափոխումն է երկու կետերի միջև:
Տրանսֆեր պետք կլինի նաև օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից օդանավակայան հասնելու համար:
Ի՞նչ ստացվեց: Կրուիզ հանգիստ վայելելու համար անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչների ամրագրում.
- նավասենյակ,
- երկկողմանի ավիատոմս,
- 2 օր հյուրանոցային սենյակ,
-օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից օդանավակայան տեղափոխում (տրանսֆեր կամ տաքսի),
-հյուրանոցից նավահանգիստ և նավահանգստից հյուրանոց տեղափոխում (տրանսֆեր կամ տաքսի):
Արաբական Միացյալ Էմիրություններից սկսվող կրուիզներ ամրագրելն առավել շահավետ դարձավ հայկական շուկա ցածրաբյուջե (լոուքոստ) Wizz Air ավիաընկերության մուտքով: